Տիգրան Սարգսյանի կառավարության սխալներում իր բաժինն ունի նաեւ ՀՀԿ խմբակցությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը: Նրա խոսքով՝ քաղաքական մեծամասնությունը մատների արանքով է նայել բոլոր սխալների վրա, որոնք կատարել է նախկին կառավարությունը, իսկ այդ սխալները շատ են եղել:

«Հույս ունեմ, որ վատ ժառանգությունը հիմք չի դառնա հետագա արդարացումների համար: Կարեւոր է, որ նոր կառավարությունը իրեն չպահի նախկինի պես, չընդունելով ոչ մի քննադատություն, այդ թվում առողջ»,-ասել է Մարգարյանը:

Նա հավելել է, որ մարդկայնորեն հասկանում է նոր վարչապետ հովիկ Աբրահամյանին, որը չի ցանկանում քննադատել իր նախորդներին: «Բայց դուք հիմա ոչ միայն անհատ եք, պարող Աբրահամյան, այլ կառավարության ղեկավար: Իսկ նախկին կառավարությունը փլուզել է երկիրը, տնտեսությունն առողջացնելու փոխարեն թղթի վրա մեգա-քաղաքներ ու կենտրոններ էր գծագրում: Եվ որքան շատ էին այդպիսի ծրագրերը, այնքան ավելի շատ էին աճում գործազրկությունն ու աղքատությունը»,-ընդգծել է ԲՀԿ-ական պատգամավորը: