Եվրամիությունում սկսվել են Եվրախորհրդարանի ընտրությունները, որոնք կանցկացվեն մայիսի 22-25-ը ԵՄ տարբեր երկրներում:
Մեկնարկը մայիսի 22-ին ազդարարել են Նիդեռլանդներում եւ Մեծ Բրիտանիայում: Առավոտյան 7.30 ընտրատեղամասերը բացվել են Նիդեռլանդներում, 8.00-ին՝ Մեծ Բրիտանիայում: Նիդեռլանդական Մաաստրիխտում քվեարկությունն սկսվել էր կեսգիշերից:
Նիդեռլանդներին է պատկանում Եվրախորհրդարանի 751 տեղից 26-ը, Մեծ Բրիտանիային՝ 73-ը: Ըստ դիտորդների՝ երկու երկրներում էլ գերիշխող են եվրոսկեպտիկներն ու աջ պոպուլիստները:
Եվրախորհրդարանի ընտրություններում առաջին անգամ կուսակցական միավորումները գլխավոր պաշտոնի՝ Եվրախորհրդարանի նախագահի թեկնածու են առաջադրում: Պահպանողականների թեկնածուն Ժան-Կլոդ Յունկերն է, սոցիալ-դեմոկրատներինը՝ Մարտին Շուլցը, հայտնում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:





























