Աֆղանստանում «Թալիբան» շարժման գրոհայինները 27 ոստիկանի են առեւանգել, հայտնում են տեղի իշխանությունները:
Ըստ ոստիկանության՝ իրավապահները թալիբների հարձակման ժամանակ թաքնվել են քարանձավում: Գրոհայինները հայտնաբերել են եւ պատանդ վերցրել:
Իրավապահները փնտրում են գործընկերներին, բայց առայժմ անարդյունք, գրում է rbc-ն: Թալիբներն արդեն ստանձնել են հարձակման պատասխանատվությունը:
Ավելի վաղ Աֆղանստանի մայրաքաղաքում առեւանգել էին երկրի հասարակական աշխատանքների փոխնախարար Ահմադ Շահ Վահիդին: Հարձակմանը մասնակցել էր առնվազն հինգ մարդ: Պաշտոնյայի մեքենայի ճանապարհը փակել էին, երբ վերջինս աշխատավայր էր մեկնում: Հետո նրան բռնությամբ հանել էին մեքենայից, նստեցրել իրենց մեքենան եւ հեռացել:





























