Հնդկաստանի Օրիսա նահանգում 5,8 բալանոց երկրաշարժից ավելի քան 100 մարդ վիրավորվել է, որոնցից առնվազն 20-ը լուրջ վնասվածքներ են ստացել:

Տուժածների մեծ մասը խուճապահար ցատկել էր  պատշգամբներից, որտեղ պատսպարվել էին ամռան տապից: Այդ օրը այնտեղ օդի ջերմաստիճանը 44,2 էր:

Հաղորդվում է մեկ զոհի մասին, սակայն պաշտոնական հաստատում չկա, գրում է rbc-ն:

Ոստիկանությունից հայտնել են, որ առնվազն 20 շինությունների վրա ճաքեր են գոյացել: