Ազգային ժողովում, այսօր՝ մայիսի 22-ին, տեղի է ունեցել խորհրդարանական ոչ իշխանական քառյակի (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն») խմբակցությունների համատեղ նիստը, որի ժամանակ քննարկվել է կառավարության ծրագրի նկատմամբ միասնական դիրքորոշում հայտնելու հարցը։
Նիստից հետո ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին հայտնել է, որ քառյակը որոշել է չմասնակցել քվեարկությանը։ Նրա խոսքով՝ ոչ մի խմբակցություն իր պատգամավորներին ազատ չի թողնելու քվեարկությանը:
Հիշեցնենք, որ կառավարության ծրագրի քվեարկությունը կայանալու է այսօր:





























