Միամտություն կլիներ հավատալ այս պահին հավասար պայմանների գոյությանը, մայիսի 22-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի վերջերս արած հայտարարությունը հավասար պայմանների անհրաժեշտության մասին:
«Կոռուպցիա կա նաեւ ամենազարգացած երկրներում: Հարցն այն է՝ ինչ աստիճանի եւ ինչպես են պայքարում դրա դեմ», - ասել է Հարությունյանը: Հենց այդ պատճառով, ըստ նրա, յուրաքանչյուր օրինագիծ պետք է կոռուպցիոն ռիսկերի վերլուծության ենթարկվի: «Օրենքներում չպետք է տարընթերցումներ լինեն. սա կոռուպցիայի դեմ պայքարի թիվ մեկ միջոցն է», - ամփոփել է Դավիթ Հարությունյանը:





























