NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տորբյորն Յագլանդի հոդվածը, որը հրապարակվել է «European Voice» թերթում:

Վերջին ժամանակներում շատ գրեցին Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի մասին, այդ թվում նաեւ «The Economist» պարբերարականը, «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը:  Ուշադրության կենտրոնում էր Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում: Հարցը, որը շատերին է հուզում, այն է, թե ինչպես մի երկիր, որը հայտնի է լրագրողների եւ ակտիվիստների ճնշմամբ, կարող է  նախագահել մի կազմակերպությունում, որի նպատակն է մարդու իրավունքների, դեմոկրատիայի եւ օրենքի գերակայության պաշտպանությունը: Միեւնույն ժամանակ ոմանք ենթադրում են, որ Եվրախորհուրդը չի տեսնում երկրում մարդու իրավունքների փաստականացված խախտումենրը, թեեւ ես կտրականապես հերքում եմ սա:

Ադրբեջանն ընդունվեց Եվրախորհուրդ 2001թ.-ին այն նկատառմամբ, որ Հայաստանի հետ անդամակցությունը կնպաստի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ցավոք, հույսերը չարդարացան: Ոչ որեւէ պետություն, ոչ էլ ԵՄ-ն հրապարակային կասկածի տակ չառան Ադրբեջանի նախագահությունը: Չարեց նույնիսկ Խորհրդարանական վեհաժողովը: Նման պայմաններում եվրոպացի քաղաքական առաջնորդները ցանկանում են, որպեսզի մենք մեր օգնությունն առաջարկենք Ադրբեջանում փոփոխությունների հասնելու գործում:

Սակայն Եվրախորհուրդը ձեռնպահ չի մնում Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրավիճակի նախազգուշացումների հարցում: Միայն երեք շաբաթ առաջ մարդու իրավունքների հարցերով Եվրախորհրդի հանձնակատար Նիլ Մույժնիեկսը թարմացրեց 2013թ.-ի իր զեկույցը՝ իր մտահոգությունները հայտնելով լրագրողերի հետապնդումների եւ ձերբակալությունների մասին: Անցյալ տարի Եվրախորհրդի դեսպանների պատվիրակությունն այցելեց Բաքու եւ հանգեց եզրակացության՝ «Ադրբեջանը նշանակալի առաջընթաց դեռ պետք է գրանցի» Եվրախորհրի չափանիշներին համապատասխանելու համար:

Հենց այս ֆոնի վրա այս շաբաթ Բաքվում եմ, որպեսզի հանդիպեմ նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ես կանդրադառնամ մարդու իրավունքներին եւ կմիջնորդեմ Իլգար Մամեդովին ազատ արձակելու համար: Կհանդիպեմ քաղաքացիական հասարակության եւ ընդդիմության հետ:

Բաքվում «Եվրատեսիլի» անցկացումից երկու տարի անց Ադրբեջանը դարձյալ առաջիկա վեց ամսվա ընթացքում ուշադրության կենտրոնում կլինի: Հույս ունեմ, որ կառավարությունն ու դրա մարմինները կօգտագործեն հնարավորությունը մարդու իրավունքների հարցում երկրում տիրող իրավիճակի բարելավումը ցույց տալու համար: Ոչ թե հանուն Եվրախորհրդի, այլ հանուն ադրբեջանցիներին: