«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 23-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի`

• Աջափնյակ վարչական շրջանի՝ Սիլիկյան թաղամասի եւ Սպանդարյան կայարանի

• Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Հաղթանակ թաղամասը մասնակի

• Արմավիրի մարզի Մերձավան գյուղն ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: