Հայաստանը բանակցում է Ռուսաստանի հետ, որպեսզի մեր աշխատանքային միգրանտների համար արտոնյալ պայմաններ ստանա համար՝ նախքան Մաքսային միությանն անդամակցելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

«Այս պահին բանակցում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի արտոնյալ պայմաններ ստանանք մեր աշխատանքային միգրանտների հետ: Բանակցությունների արդյունքի մասին կարող ենք խոսել միայն մայիսի 26-ին»,- ասաց նա:

Նշենք, որ Հայաստանում է Ռուսաստանի Դաշնության Դաշնային Միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: