Լոս-Անջելեսում Քալիֆորնիական համալսարանի՝ հայկական հնագիտության եւ ազգագրության հետազոտության վերաբերյալ ծրագիրը Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտում հայտարաել է իր առաջին միջոցառման մասին՝ միջդիսցիպլինար կոնֆերանսի մասին, որը տեղի կունենա մայիսի 31-ին: Ինչպես գրում է «Asbarez»-ը, կոնֆերանսի նպատակն է բնագավառը լիովին գնահատելն է: Ութ երկրից մասնակիցները կներկայացնեն փաստաթղթեր ու կմասնակցեն քննարկումներին Հարավային Քալիֆորնիայի ակադեմիական միությունում:
Հայկական հնագիտության ուսումնասիրման ծրագիրը հաստատվել էր Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտի եւ «Համբարձում եւ Օվսանա Չիթիջյաններ» հիմնադրամից Զարուհի Սարա Չիթիջյանը, ում նախկին հաջող նախագծերը ներառել են «Արենի-1» քարանձավային համալիրի պեղումները Հայաստանի Հանրապետությունում: Կաշվե կոշիկների եւ առաջին գինեգործարանների հայտնագործությունները փոխեցին մարդկային քաղաքակրթության մասին պատկերացումները:





























