Կառավարության կոսմետիկ բարեփոխումները ոչինչ չեն կարող տալ մեր երկրին: Այդ մասին խորհրդարանում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Նրա կարծիքով, կառավարության գործունեության մեջ առկա միտումը մշտապես հանգեցնելու է բացասական արդյունքի: Պետք է մեկընդմիշտ ընդունել, մարդիկ կսկսեն ավելի լավ ապրել, երբ նոր արժեքներ ստեղծվեն:
«Լուրջ աճ կարող է ապահովել, օրինակ, գյուղատնտեսությունը: Մենք կշահենք, եթե եւ գյուղի, եւ քաղաքի բնակիչներին նոր մոդել առաջարկենք: Մոդել, որի պայմաններում մեր քրտինքը կդառնա արժեք եւ մրցունակ կլինի արտերկրում»,- հավելել է Արսենյանը:





























