Հայաստանի միջգերատեսչական հանձնաժողովը եւ գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով աշխատանքային խումբը ճշտում են Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց տվյալները եւ անձնական գործերը (ֆոտոռեպորտաժ):
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով այդ նպատակով հանդիպումներ են կազմակերպվել Արարատի մարզում բնակվող անձնանց հետ, որոնց հարազատների թվում անհետ կորածներ կան:Մարզում անհետ կորածների 28 ընտանիք կա ՝ հիմնականում անհետ կորած զինվորների եւ կամավորների մայրեր, կանայք, երեխաներ:Հաշվի առնելով այն, որ Հանձնաժողովը միջգերատեսչական է, միջոցառումներ են ձեռնարկվել համագործակցության առումով նաեւ այլ ուղղություններով: Մասնավորապես, ցանկացողները կկարողանան դիմում ներկայացնել բժշկական հետազոտության եւ վիրահատության համար:
Ինչպես ընդգծել է Աշխատանքային խմբի ղեկավար Սամվել Ասատրյանը, անհետ կորածների ընտանիքներն օգնության եւ ուշադրության կարիք ունեն. «Պետությունը չի մոռացել նրանց մասին: Շարունակվում են որոնողական աշխատանքները»: Հանդիպմանը ներկա են գտնվել նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:



























