Երեւանում, «Մոսկվա» կինոթատրոնում մայիսի 22-ին կայացել է «Դանտոն» ֆիլմի ցուցադրությունը: Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում, Ֆրանսիայի եւ Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, ֆիլմը լեհա-ֆրանսիական արտադրության է, ռեժիսորը լեհ հայտնի ռեժիսոր Անջեյ Վայդան է: «Ֆիլմում նկարվել են Ժերար Դեպարդյեն (Դանտոն) եւ լեհ դերասան Վոյցեխ Պշոնյակը (Մաքսիմիլիան Ռոպեսպիեր):
«Թեեւ ֆիլմը նկարվել է ավելի քան 30 տարի առաջ, այն չի կորցրել իր արդիականությունը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ նշված պատմական դեմքերի հակամարտությունը հիշեցնում է Լեխ Վալենսայի եւ գեներալ Վոյցեխ Յարուզելսկու դիմակայությունը: Ըստ Ռաչինսկու, «Դանտոնը» ժողովրդավարության եւ ազատության հարցերով ունիվերսալ դիսկուրս է:





























