ՄԱԿ-ի ԱԽ-ն «Բոքո Հարամ» ծայրահեղական իսլամիստների խմբավորումը պաշտոնապես ահաբեկչական է ճանաչել։ ԱԽ-ն նաեւ պատժամիջոցներ է սահմանել կազմակերպության դեմ,որը պատասխանատու է Նիգերիայում մի շարք մահացու հարձակումների եւ գրեթե 300 աշակերտուհիների առեւանգման համար։ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը ողջունել է ԱԽ-ի գործողությունները՝ այն կարեւոր քայլ անվանելով «Բոքո Հարամին» հաղթելու ուղղությամբ Նիգերիայի փորձերն աջակցելու եւ խմբավորման ղեկավարությանը վայրագ հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու գործում։«Բոքո Հարամի» հանդեպ պատժամիջոցները ենթադրում են դրա ակտիվների սառեցում, վիզային սահմանափակումներ եւ զենքի մատակարարման բեռնարգելք։ՄԱԿ-ում Ավստրալիայի դեսպան Գերի Քվինլանի խոսքով՝ դժվար է ասել՝ պատժամիջոցները կունենան արդյոք գործնական հետեւանքներ։ «Բոքո Հարամի» ֆինանսական հոսքերին հետեւելը բարդ է, ասում է նա, քանի որ խմբովորման մեծ մասը ջունգլիներում է գործում եւ ավելի շատ առձեռն, քան թե  բանկային գործարքներ է իրականացնում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝  վկայակոչելով Associated Press-ը։