Ամերիկյան Թենեսի նահանգի նահանգապետ Բիլ Հեսլեմը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս էլեկտրական աթոռն օգտագործել որպես գերագույն պատժամիջոց, եթե մահաբեր ներարկումների հնարավորություն չի լինում: Ամերիկյան նահանգները բախվել են մահաբեր դեղամիջոցների մատակարարումների հետ կապված խնդրի, քանի որ դեղագործական շատ ընկերություններ դեմ են դրանց օգտագործմանը: Սա առաջին դեպքն է, երբ դատապարտյալը զրկված է ընտրություն կատարելու հնարավորությունից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Associated Press-ը: ԱՄՆ-ի 37 նահանգներում, որտեղ ընդունված է մահապատիժը, դրա իրագործման հիմնական միջոցը մահացու ներարկումն է, որը հաճախ է քննադատության ենթարկվում: