Իշխանությունները պարզապես աղավաղում են ընտրական գործընթացը, մայիսի 23-ին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար  Ռուբեն Հակոբյանը:

Նա նշել է, որ խորհրդարանական գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այդ թվում «Ժառանգությունը», նկատել են, որ  վարչապետը, մշտապես հայտարարելով համագործակցության անհրաժեշտության մասին, իր հետ չի բերել գոնե  1-2 օրինագիծ, որոնք կապացուցեին փոխգործակցելու պատրաստակամությունը: Դրանցից մեկը կարող էր լինել «Ընդդիմության մասին» օրինագիծը, որն ընդդիմությանը թույլ է տալիս վերահսկել բյուջեն: «Այդ ժամանակ մենք կորոշեինք, որ անցյալից ինչ-որ դասեր են քաղվել: Իսկ գործնականում այլ բան դուրս եկավ», - հայտարարել է Հակոբյանը:

Վառ օրինակ է մեծամասնական համակարգից հրաժարվել չցանկանալը, որը իշխանությանը պարբերաբար բերում է 131 պատգամավորական տեղերից 41-ը: «Դա պարզապես աղավաղում է ընտրական ողջ գործընթացը: Իշխանությունների միակ նպատակը ինքնավերարտադրումն է», - հայտարարել է Հակոբյանը:

Ըստ նրա՝ իշխանության պատգամավորները խախտում են օրենքները խորհրդարանի դահլիճում. նրանք քաղաքական  կուլտուրա չունեն՝ բացակա ընկերների փոխարեն քվեարկության կոճակները սեղմելուց զերծ մնալու համար:  «Այդպես նրանք քվեարկել են նաեւ կառավարության ծրագրի օգտին: Ցավոք,  դա նրանց մոտ սովորական է դարձել», - հայտարարել է Հակոբյանը: