Բաքվում քանդման ենթակա տների բնակիչները, որոնք հիմնականում փախստականներ են, ինքնահրկիզմամբ են սպառնում:
Ինչպես haqqin.az կայքն է հաղորդում, Բինագադինյան շրջանի յոթերորդ միկրոշրջանի բնակիչները բողոքի ցույցի են ելել:
Նրանցից մի քանիսը բենզին են լցրել իրենց վրա եւ ձեռքի տակ լուցկի են պահում` սպառնալով, որ ցանկացած պահի կարող են ինքնահրկիզման դիմել: Հաղորդվում է նաեւ, որ տների քանդման գործողություններին դիմակայելու փորձ կատարած մի քանի փախստականներ ձերբակալվել են:
Քանդվող տների մոտ ավելի քան 100 ոստիկաններ են հավաքվել: Ողջ տարածքը ներկայումս շրջապատված է ծանր տեխնիկայով, շտապ օգնության, ոստիկանության եւ հրշեջ ծառայության մեքենաներով:
Լրագրողներին արգելապատնեշը հատելու թույլտվություն չեն տրամադրում, ուստի նրանք ստիպված են տեղի ունեցող իրադարձությունների փոխարեն տների քանդման գործընթացը լուսաբանել:































