«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) շարունակում է աջակցություն ցուցաբերել Հայաստանի վետերան մանկավարժների միությանը: Ծրագրի շրջանակում «ԱրմենՏել» ընկերության նախաձեռնությամբ «Հայաստանի մանկավարժ վետերանների միության» համար հասանելի են դարձել ժամանակակից տեխնոլոգիաները եւ բարձրորակ ինտերնետ կապը։

«Թվային տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անաբաժանելի մասը. անհրաժեշտ պայման աշխատանքում եւ շփման մեջ: «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է զբաղեցնել առաջատարի դիրքը ինտերնետ ծառայությունների շուկայում, եւ որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր փորձում է կյանքը դարձնել ավելի լավը։ Մենք ուրախ ենք օգնել Հայաստանի վաստակավոր մանկավարժներին փոխանցելու իրենց երկարամյա հարուստ փորձը եւ գիտելիքները՝ օգտագործելով ամենաժամանակակից լուծումները», - ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Կրկին անգամ աջակցության համար հայտնում ենք մեր շնորհակալությունը «ԱրմենՏել» ընկերությանն ի դեմս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, ինչի շնորհիվ միության անդամները կարող են շարունակել իրենց կյանքի գործը` աշխատել երեխաների եւ տարբեր երկրների իրենց գործընկերների հետ, օգտագործելով ինտերնետ ցանցի ժամանակակից ռեսուրսները», - ասաց «Հայաստանի մանկավարժ վետերանների միության» նախագահ Ստելա Դավթյանը:

Նշենք, որ «ԱրմենՏել» ընկերությունն աջակցում է Միությանը 2010թ-ի հոկտեմբերից: «Հայաստանի մանկավարժ վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1999թ-ին: