Ռուսաստանը մտադիր է գործարկել ԱԷԿ 20-25 խոշոր բլոկներ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Սա մոտավորապես այնքան է, որքան խորհրդային ատոմային էներգետիկայի ողջ պատմության ընթացքում է եղել», - ասել է Պուտինը գլոբալ բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

ՌԴ նախագահը չի բացառել արտասահմանյան աշխատուժի ներգրավումը, մասնավորապես Հնդկաստանից՝ համատեղ, այդ թվում՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար:

«Կարծում եմ՝ այստեղ հասկանալի են որոշակի սահմանափակումները: Դրանք կապված են սեփական աշխատաշուկա ապահովելու անհրաժեշտության հետ, բայց, այնուամենայնիվ, մենք ընթանում ենք այդ ուղղությամբ: Մենք ընդունում ենք որոշումներ, որոնք հեշտացնում են մուտքը մեր երկիր եւ հետագայում էլ կշարունակենք», - ասել է  Պուտինը: