Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հերքում է, թե հետախուզման մեջ է գտնվել մազութի հայտնի գործով:

Զախարյանը մամուլի հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներ «շրջանառության» մեջ են դրել անհիմն տեղեկատվություն այն մասին, թե իբր  «ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, 1993 թվականին, այսպես ասած, «հայտնի մազութի գործով» գտնվել է հետախուզման մեջ»:

Ի պատասխան այդ զրպարտությունների, հերթական, բայց եւ վերջին անգամ, տեղեկացնում եմ, որ այդ «լուրերը» մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը: Այն տարածողները, մեծ ցանկության դեպքում, կարող են դիմել համապատասխան մարմիններ եւ ստանալ իրականությանը համապատասխանող տեղեկատվություն»: