Գրեյփֆրութի, բանանի, ձկան եւ պանրի լայն կիրառությունը կարող է դրական հետեւանքներ ունենալ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ տառապող անձանց համար:
Շատերն այս հիվանդության նախանշանները «ծխելու հետեւանքով հազի» հետ են շփոթում եւ ժամանակին բուժման չեն դիմում: Այն սովորաբար 35 տարեկանից բարձր անձանց է թիրախ ընտրում, չնայած մեծամասնությունն իր հիվանդության մասին 10-15 տարի հետո է միայն տեղեկանում:
Ամերիկացի եւ եվրոպացի գիտնականները հիշյալ հիվանդությամբ ավելի քան երեք տարի տառապող 2167 անձանց սննդակարգն են ուսումնասիրել: Ստացված արդյունքների համաձայն, գրեյփֆրութի, բանանի, ձկան եւ պանրի լայն կիրառությունը հիվանդության ախտանիշների նվազեցման, թոքերի գործառնական աշխատանքի բարելավման եւ արյան մեջ սպիտակ արյունակիր մասնիկների` էրիտրոցիտների քանակի աճի է հանգեցնում:





























