Գերմանիայի Կոբլենց քաղաքի դատարանը որոշում է կայացրել, որի համաձայն, զույգերի բաժանման դեպքում նրանք պետք է ազատվեն միմյանց ինտիմ լուսանկարներից:
Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ դատարան է դիմել մի կին ու պահանջել, որ իր նախկին սիրեցյալը ջնջի իր բոլոր բաց լուսանկարները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով The Local-ը:
Պարբերականի տվյալներով՝ լուսանկարիչ տղամարդը բավական մեծ հավաքածու է ստեղծել իր նախկին զուգընկերուհու լուսնկարներից: Հենց զուրգը բաժանվել է, կինը պահանջել է ոչնչացնել լուսանկարները:
Դատարանը ոչ միայն համաձայնել է կնոջ հետ՝ համարելով, որ կնոջ անձնական իրավունքները պետք է ավելի կարեւոր լինեն հեղինակային իրավունքներից, այլեւ այդ որոշումը տարածել է բոլոր բնակիչների վրա:





























