Վրաստանը ութամյա ընդմիջումից հետո մայիսի 26-ին վերսկսում է միրգ-բանջարեղենի արտահանումը Ռուսաստան: Համապատասխան որոշում է ընդունել «Ռոսսելխոզնադզոր»-ը՝ զգուշացնելով, որ ապրանքները պետք է համապատասխանեն ֆիտոսանիտարական նորմերին եւ ունենան Վրաստանի գյուղնախարարույթան պարենի ազգային գործակալության սերտիֆիկատներ:
Վրաստանից Ռուսաստան ապրանքների արտահանման բեռնարգելքը գործում էր 2006 թ.-ից: 2013 թ. մայիսին կողմերը պայմանավորվել էին առեւտրային հարաբերությունները վերսկսելու մասին: Այս տարվա գարնանը Ռուսաստանը վերսկսել էր «Բորժոմի» վրացական հանքային ջրի արտահանումը, իսկ հունիսին կսկսի վրացական գինու եւ կոնյակի արտահանումը: Անցյալ տարեվերջին ռուսական շուկա էին սկսել մատակարարվել թեյ, ընդեղեն, դափնու տերեւներ, ցիտրուսներ, փոխանցում է «Նովոստի Գռուզիան»:





























