Աշխարհի կառուցվածքային միաբեւեռ մոդելը չկայացավ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի տնտեսական համաժողովում:
«Աշխարհն իսկապես ձգտում է փոփոխության: Աշխարհի կառուցվածքի միաբեւեռ մոդելը չկայացավ: Այսօր դա ակնհայտ է բոլորի համար», - ասել է նախագահը:
Նա ընդգծել է, որ դա հասկանում են նաեւ նրանք, ովքեր փորձում են մենաշնորհ պահպանել եւ պարտադրել իրենց ձեւաչափերը:
Պուտինն աշխարհի միաբեւեռ կառուցվածքի անհնարինության մասին առաջին անգամ հայտարարել էր 2007 թ. փետրվարի 10-ին՝ Մյունխենի քաղաքականության եւ անվտանգության հարցերով գիտաժողովում: Միաբեւեռ աշխարհը ոչ մի ընդհանուր բան չունի ժողովրդավարության հետ, հայտարարել էր նա այն ժամանակ, հիշեցնում է «Ինտերֆաքսը»:



























