Քալիֆորնիական Գլենդել քաղաքում երկու տարվա շինարարությունից հետո կայացել է Վահան եւ Անուշ Շամլյանների անվան հայկական դպրոցի մարզասրահի բացման արարողությունը: Այն անվանել են բարեգործներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյանների պատվին:
Ինչպես գրում է «Asbarez»-ը, միջոցառմանն ավելի քան 300 մարդ է ներկա գտնվել, այդ թվում Հայ Առաքելական Եկեղեցու արեւմտա-ամերիկյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մուշեղ Մարտիրոսյանը, Գլենդելի քաղաքային խորհրդի անդամներ Արա նաջարյանն ու Դեյվ Ուիվերը, Քրեսենթի Հովտի քաղաքային խորհրդի անդամ Հարի Լեոնը, բարեգործներ Հակոբ եւ Հիլդա Բաղդասարյանները:
Արարողությունը սկսել է մարզասրահի համար միջոցների հավաքման հիմնադրամի նախագահ Րաֆֆի Քենդիրջյանի խոսքով, ով նշել է, որ «նախկինում ասֆալտապատ բակը վերածվել է ժամանակակից մարզասրահի»:




























