Մայիսի 22-ին, ժամը 11.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնում ահազանգ է ստացվել, որ զինամթերք է թողնում մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի` դրսի նկուղ իջնող աստիճաններին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում, պոլիէթիլային պարկի մեջ, հայտնաբերել է 2 նռնակ, նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 3 դատարկ պահունակ, ազդանշանային 1 լուսարձակիչ եւ ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 317 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: