ՀՀԿ-ն խոսում է նոր կուրսի մասին, բայց իր պատգամավորները քվեարկել են Տիգրան Սարգսյանի կառավարության անվերջանալի իդեա-ֆիքսերի օգտին: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկման ժամանակ,  հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ մեկնաբանելով մայիսի 22-ին ընդունված կառավարության ծրագիրը:

«Ինչպես դուք կարող եք հավատալ հաջորդ ՀՀԿ-ական կառավարությանը, երբ նա արդեն այսօր կասկածի տեղիք է տալիս: Ինչպես նա կարող է տեսնել կենսաթոշակային բարեփոխումը: Մեզ մշուշոտ ձեւակերպումներ են ներկայացնում՝ «պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Որեւէ մեկը կարող է բացատրել, թե դա ինչ է նշանակում»,-հայտարարել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 19-23-ին խորհրդարանական արտահերթ քառօրյայում ՀՀ խորհրդարանը փոփոխություններ է ընդունել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որը ժամանակավորապես դադարեցնում է պարտադիր կուտակային վճարումները: