Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում գտնվող բենզալցակայանի մոտ հնչած կրակոցների գործով հայտնաբերվել եւ կալանավորվել է 34-ամյա Վարդան Հարությունյանը:
Մինչ այդ նույն գործով ձերբակալվել էին 29-ամյա Մաթեւս Կարապետյանն եւ 28-ամյա Էդվին Թադեւոսյանը: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Պարզվել է, որ ժամը 17.00-ի սահմաններում, Բալահովիտ գյուղի 1-ին փողոցի հարակից բենզալցակայանի մոտ, 29-ամյա Մաթեւոս Կարապետյանը, 28-ամյա Էդվին Թադեւոսյանը եւ 34-ամյա Վարդան Հարությունյանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են միմյանց հետ, ինչի ընթացքում Էդվին Թադեւոսյանն իր մոտ պահվող ատրճանակից 3-4 կրակոց է արձակել:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Բացատրական աշխատանքների արդյունքում` Մ. Կարապետյանը եւ Է. Թադեւոսյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ Թադեւոսյանը ներկայացրել է «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակը:
Էդվին Թադեւոսյանը եւ Մաթեւոս Կարապետյանը ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ Վարդան Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ «Ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ վիճաբանողներն ու կրակողները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռներն են:





























