Մայիսի 22-ին, ժամը 21.30-ի սահմաններում, 29-ամյա Արտյոմ Շ.-ի վարած «Մերսեդես 124 E» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել գետը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով վարորդը և ուղևոր, 24-ամյա Արմեն Օ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորը` 26-ամյա Տիգրան Քոչարյանը, տեղում մահացել է:
Ոստիկանության Գուգարքի քննչական բաժանմունքում հարուցվել է քր. գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:





























