Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կալվադոս դեպարտամենտի փոքրիկ ավանի ղեկավարին անդամահատել ու սպանել է նրա սիրուհու խանդոտ ամուսինը: Դոմինիկ Լեբուշեին մահացած են գտել իր տանը:

Ոստիկանությունը հայտնել է, որ ենթադրյալ մարդասպանը ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ քաղաքապետին մեղադրել է իր կնոջ հետ սիրային կապի մեջ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նորմանդիայի Բրետվիլ լը Ռաբե ավանում ապրում է մոտ 257 բնակիչ: Լեբուշեն նախկինում աշխատել է որպես ապահովագրական գործակալ եւ ավանի ղեկավար էր դարձել ընդամենը երկու ամիս առաջ: