Դպրոցներում Վերջին զանգի միջոցառումների ավարտից հետո շրջանավարտները շտապել էին տուն՝ դպրոցական համազգեստը փոխարինելու երեկոյան զգեստներով, եւ գեղեցկության սրահներ՝ երեկոյան դիմահարդարման ու սանրվածքի համար։

NEWS.am-ի հարցումները ցույց տվեցին, որ  մայրաքաղաքի գրեթե բոլոր շրջանավարտները պատրաստվում էին ռեստորաններում անցկացնել ավարտական  երեկոն, որի համար յուրաքանչյուր շրջանավարտ վճարել է միջինը 7,000-ից 15,000 դրամ։

Ավելին՝ աղջիկները խոստովանում էին, որ երեկույթին մտադիր են մի քանի անգամ զգեստափոխվել։

Դիտեք շրջանավարտների երեկոյան հանդերձանքը՝ NEWS.am-ի ֆոտոշարքում։