Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 15.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 6 հասցեում գտնվող չգործող արտադրամասի տանիքը փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է որ փլուզվել է «Մասիսի մեխանիկական վերանորոգում» չգործող ՓԲԸ-ի 7000 քմ պանելային շինության առաստաղը՝ մասամբ (1000 քմ):





























