Նոր Զելանդիայում ֆրանսիական բուլդոգների զույգը, որը տանը միայնակ էր մնացել, հասել են դեղահաբե8ին, հետո սեղմել են «տագնապի կոճակը» եւ բժիշկներ կանչել, հաղորդում է «North Harbour News»-ը:

Բժիշկների խոսքով՝ հիվանդներից մեկի տանից տագնապի ազդանշանը 12 անգամ է աշխատել: Երբ դեպքի վայր են հասել, տան դուռը ոչ ոք չի բացել: Պատուհանները թակելուց հետո որոշել են կոտրել տան դուռը:

Երբ բժիշկները շինության ներսում էին, նրանք ոչ ոքի չեն գտել, ով իրենց օգնության կարիքը կունենար: Տանը երկու շուն կար, որոնք վարֆարին էին խմել: Տուն վերադառնալուն պես տան տերերը՝ Ստելլան ու Սթյուարթը, նրանց անասնաբույժի մոտ են տարել, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Մասնագետները հետազոտել են շներին, նրանց անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: Անասնաբույժ Մեթ Գամբրելայի խոսքով՝ կենդանիները լիովին վերականգնվել են: