Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում երկու պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, եւս մեկը վիրավորվել է, փոխանցում է Agence France-Presse-ը` վկայակոչելով տեղի ոստիկանությունը:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան 02.00-ին` քաղաքի կենտրոնից ոչ հեռու շքեղ թաղամասում:

«Դեռ պարզ չէ` արդյոք պայթյունը մահապարտ-ահաբեկիչն է իրականացրել, թե ոչ: Վիրավորվել է երկու պահակ», —  ասել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Հաֆիզ Հուսեյնը, փոխանցում է Gazeta.ru-ն:

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի այլ հատվածում` կես ժամ անց, ոչ ոք չի տուժել: Մարտի սկզբին «Թալիբան» շարժման գրոհայինները հայտարարել էին Պակիստանի իշխանությունների հետ մեկամսյա հրադադարի մասին:  Համաձայնության ժամկետը լրացել էր ապրիլին: