Սալվադորում ավտոբուսի վրա զինված հարձակման հետեւանքով սպանվել  է վեց մարդ, չորս մարդ էլ վնասվածք է ստացել, փոխանցում է Agence France-Presse-ը:

Միջադեպը տեղի է ունեցել ցերեկը, երբ ավտոբուսը շարժվում էր Օսկար Առնուլֆո Ռոմերոյի անվան օդանավակայանը Սան Սալվադոր մայրաքաղաքին կապող ճանապարհով: Նշվում է, որ հարձակվողներին հաջողվել է փախչել հանցագործության վայրից, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը այս հարձակումը հասարակության դեմ ահաբեկչություն է անվանել: Հարձակման պատճառն անհայտ է: