Ուկրաինայում մայիսի 24-ին սկսվել է լռության օրը` նախագահական ընտրություններից առաջ, երբ արգելված է նախընտրական ցանկացած քարոզչություն: Արգելված է նախընտրական ցանկացած քարոզչություն,  կոմոնալ ծառայությունները պետք է հեռացնեն հասարակական վայրերում նախկինում փակցված եւ տեղադրված նախընտրական բոլոր նյութերը: Ցանկացած քարոզչություն անօրինական է համարվում եւ հետեւանքներ կունենա թեկնածուների համար, փոխանցում է  «ԼԻԳԱԲիզնեսԻնֆորմը»։

Հիշեցնենք, որ նախագահի ընտրությունների առաջին փուլը նշանակված է մայիսի 25-ին: Նույն օրը տեղի կունենան Կիեւի քաղաքապետի եւ քաղխորհրդի, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մի շարք մարզերում, այդ թվում` Օդեսայում, Նիկոլայեւում եւ Խերսոնում, Չերնովցիում, երկրի հարավում եւ արեւմուտքում:  Ընտրատեղամասերը կբացվեն առավտյան 8:00-ին եւ կաշխատեն մինչեւ 20:00-ն: Քվեաթերթիկներում նշված է լինելու նախագահի 21 թեկնածուի անուն: