«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ քննարկումների ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը հայտարարել է, թե «ՀՀԿ-ն անցյալին չի նայում եւ գնում է առաջ»։
«ՉԻ»-Առաջ գնալն իհարկե լավ է, բայց մեկ-մեկ էլ պետք է հետ նայել։ Զուտ մարդկայնորեն, իհարկե, նրանց կարելի է հասկանալ. Անցյալում նրանք այնպիսի ավերակներ են թողել, որ ետ նայելու ոչ մի ցանկություն չունեն։ Բայց ցանկությունը կապ չունի։ Վաղ թե ուշ երկրում իշխանափոխություն է տեղի ունենալու, եւ այդ ժամանակ ՀՀԿ-ն ստիպված է հետ նայել։ Ընդ որում՝ դա լինելու է շատ կոնկրետ քննչական գործողություն։ Բնականաբար՝ ընթերակաների ներկայությամբ։ Անցյալն էլ ընկալվելու է ոչ թե որպես ժամանակային կատեգորիա, այլ իրեղեն ապացույց»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




























