Երեւանում այսօր սպասվող ՀՀԿ 15-րդ համագումարի ընթացքում կընտրվի կուսակցության ղեկավար (ֆոտոռեպորտաժ

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ օրակարգում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հաշվետու զեկույցը։

Կներկայացվի նաեւ ՀՀԿ Վերահսկիչ հանձնաժողովի զեկույցը։ Համագումարի ընթացքում կընտրվեն նաեւ Գործադիր մարմնի եւ Վերահսկիչ հանձնաժողովի անդամները։

Մեր ունեցած տեղեկություններով՝համագումարին ներկա չեն քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am