Սեւ ծով է մտել  ամերիկյան Ticonderoga դասի Vella Gulf կրեյսերը՝ Aegis ՀՀՊ համակարգով, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրը։

Ավելի վաղ Վաշինգտոնում հաստատել էին, որ ռազմանավը Սեւ ծով կմտնի այս շաբաթ։ Ռազմանավի մուտքը պայմանավորված է Ուկրաինայի նախագահական ընտրություններով, որոնք կկայանան մայիսի 25-ին, եւ կոչված է սատարելու ուկրաինական իշխանությունների գործողությունները։

Vella Gulf-ի սպառազինությունում կան թեւավոր  Tomahawk հրթիներ, ստորջրյա ASROC, նաեւ զենիթային կառավարմամբ «Ստանդարտ-2» եւ «Ստանդարտ-3» հրթիեռներ (122 հատ)։ Կրեյսերի վրա կա բազմաթիրախ երկու ուղղաթիռ։ Նավի երկարությունը 172 մ է, լայնությունը՝ 16 մ։