Վախճանվել է ադրբեջանցի լրագրող, Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Ռաուֆ Միրկադիրովի հայրը։
Ըստ Turan-ի, Գաբիբուլա Միրկադիրովը վախճանվել է մայիսի 24-ի առավոտյան՝ 84 տարեկան հասակում։ Ըստ լրագրողի հարազատների՝ չնայած պատկառելի տարիքին, Գաբիբուլա Միրկադիրովը առողջությունից չէր բողոքում։ Սակայն որդու կալանքը նրա վրա շատ էր ազդել։
Լրագրողի ծնողների տանը երեկ անցկացված խուզարկությունը խիստ բացասաբար էր անդրադարձել ծերունու առողջության վրա։
Ըստ փաստաբանների՝ քննությունը Միրկադիրովի մեղքի որեւէ հստակ ապացույցներ չի գտել։ Նրան Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանք է վերագրվում։




























