Լրջորեն շատ է խոսվում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: ՀՀԿ-ն ունի այդ փոփոխություններն իրականացնելու ամենամեծ ներուժը: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին ՀՀԿ 15-րդ համագումարում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Վերջինիս խոսքով, դեռ շատ անելիքներ կան: «Մենք ունենք հանձնառություն եւ կամք ՝ անելու այն, ինչ ակնկալում է մեր ժողովուրդը: Մենք ունենք պրոֆեսինոլ կադրեր, պատրաստակամություն, եռանդ: ՀՀԿ-ի հաջողության բանալին մարդկանց վստահելու, կարողությունը սթափ գնահատելու կարողությունն է»,- նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանի խոսքով, կուսակցության նախագահի ղեկավարությամբ ՀՀԿ-ն կարողացել է համարժեք պատասխանել երկրին սպառնացող մարտահրավերներին:
Անդրադառնալով փոփոխություններին՝ վարչապետն ասել է. «Լրջորեն շատ է խոսվում համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: ՀՀԿ-ն ունի այդ փոփոխություններն իրականացնելու ամենամեծ ներուժը: Մենք որպես նոր կառավարություն, ինքներս ենք հանդես գալու համակարգային փոփոխություննրի նախաձեռնություններով»,- նշել է նա եւ հավելել. «Գյուղացին, աշխատավորը, ստեղծողն ու ստեղծագործողը մշտական աջակցության կարիք ունեն եւ այդ աջակցությունը պետք է զգան ամեն օր եւ ամենուր»:
Աբրահամյանը նկատել է, որ վարչապետի վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է, որ հանդես է գալիս ներկայացուցչական կազմի առջեւ, եւ նշել է, թե իր անձնական խնդիրն է համարում յուրաքանչյուր ՀՀԿ-ականի առջեւ նրա ընտրողների դրված յուրաքանչյուր խնդիր:




























