ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է արել երկրում սկսված բողոքի ցույցերի ընթացքում զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել բռնությունից։ Այս մասին մայիսի 23-ին հայտարարել է Պետդեպի մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը։

Ի պատասխան բողոքի ակցիաների եւ երկու անձի սպանության, ինչպես նաեւ այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հետեւում է դեպքերին, Հարֆը նշել է. «Այո, մենք ուշադիր հետեւում ենք եւ խիստ վշտացած ենք մարդկանց մահվան կապակցությամբ եւ կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել եւ խուսափել բռնությունից»։

Պետդեպի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել այն, որ Ստամբուլի դատախազը ցանկանում է հասնել կառավարության գաղտնի ծրագրերը հրապարակած 52-ամյա լրագրողի բանտարկությանը։ «Այդ առթիվ ոչ մի մեկնաբանություն չունեմ»,- նշել է նա։