Իրանում մահապատժի են ենթարկել միլիարդատեր Մահաֆարիդ Ամիր Խոսրավիին՝ 2,6 մլրդ դոլարի բանկային կեղծարարությունների գործով։

Նաեւ Ամիր Մանսուր Արիա անունով հայտնի գործարարի դատավճիռը ի կատար է ածվել Թեհրանի հյուսիսում գտնվող Էվին բանտում։ Սույն գործով եւս երեք մեղադրյալ է անցնում, որոնց եւս մահապատիժ է սպառնում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AP-ը։

Նրանց մեղադրել էին Իրանի խոշորագույն բանկերից մեկից վարկ ստանալու նպատակով փաստաթղթեր կեղծելու մեջ՝ պետական կարեւոր հաստատությունների  ակտիվներ ձեռք բերելու համար ։