Մայիսի 24-ին` Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարին քաղաքական ուժի ղեկավար է վերընտրվել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, կուսակցության ղեկավարի ընտրությանը մասնակցող շուրջ 1700 պատվիրակներ բաց քվեարկությամբ միաձայն հօգուտ Սերժ Սարգսյանի են արտահայտվել:
Հանրապետականները նաեւ միաձայն հավանություն են տվել կուսակցության վերահսկիչ հանձնաժողովի զեկույցին:
Սերժ Սարգսյանի թեկնածությունը` կուսակցության ղեկավարի պաշտոնին, Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն է առաջադրել: Հարցին, թե կան արդյոք այլ առաջադրումներ, պատվիրակները Սերժ Սարգսյանի թեկնածությանն ուղղված ծափողջույններով են պատասխանել:
Քվեարկությունից հետո նախագահը նշել է, որ նոր հաջողություններին ընդառաջ Հայաստանի հանրապետական կուսակցությունը գլխավորելը մեծ պատիվ է համարում:




























