ՀՀԿ խորհուրդը կազմված կլինի 206 անդամից։ Այս մասին մայիսի 24-ին կայացած ՀՀԿ 15-րդ համագումարի ընթացքում հայտարարել է կուսակցության ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նախքան խորհրդի կազմի հաստատումը։
Սերժ Սարգսյանը նշել է, որ այսօր երեկոյան ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի կունենա ՀՀԿ Խորհրդի առաջին նիստը, որի ընթացքում ընտրվելու են իշխող կուսակցության փոխնախագահները: Իշխող կուսակցության համագումարն ավարտվել է:
Նշենք, որ իշխող կուսակցության խորհրդի կազմում 150 անդամ կար:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am





























