Չինացի լեռնագնաց Վան Չժենն առաջինն է եւ առայժմ միակը, ով շերպա ուղեկիցների գործադուլից հետո Էվերստ լեռն է բարձրացել, երբ ապրիլինի նրանք հրաժարվեցին աշխատել 16 գործընկերոջ մահվան կապակցությամբ:

39-ամյա Վան Չժենին հաջողվել է հինգ շերպա ուղեկցի գտնել, ովքեր համաձայնել են իր հետ գագաթը բարձրանալ, իսկ ուրբաթ երեկոյան արշավախումբը հասել է իր նպատակին: Նեպալում Էվերեստին մոտակա ճամբարում, որտեղ ուղեկալների փաստացի գործադուլի պատճառով չեղյալ են հայտարարել լեռը բարձրանալը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Չինացի լեռնագնացներից բացի մի քանի արշավներ կկազմակերպվեն, որոնք ընտրել են Տիբեթյան ուղերթը: Շերպաները տեղացի բնակիչներ են, ովքեր աշխատում են որպես ուղեկիցներ, նրանք հրաժարվել են ուղեկցել արշավախմբերին այն բանից հետո, երբ 16 գործընկեր է մահացել, իսկ կառավարությունը հրաժարվել է զոհերի ընտանիքներին խոշոր փոխհատուցումներ վճարել:

Ոմանք համարում են, որ այս սեզոնում առհասարակ պետք է չեղյալ հայտարարել լեռը բարձրանալ՝ ի հիշատակ զոհերի: