Չինաստանում փորձարկում է իրականացվել, որի` Պեկինի ավիացիայի եւ տիեզերագնացության համալսարանը ներկայանող անդամները շուրջ երեք ամիս միայն որդերով են սնվել: Գիտնականների համոզմամբ, դա ամենահարմար դիետան է երկարաժամկետ տիեզերական ճամփորդությունների համար: Սակայն չինացի գիտնականների դրսեւորած մոտեցումը խիստ քննադատւթյուն է գտել արեւմտյան երկրներում, հաղորդում է South China Morning Post-ը: Հետազոտությունն անցկացվել է` պարզելու համար, թե արդյոք երկարաժամկետ տիեզերական ճամփորդությունների ժամանակ կարելի է սպիտակուցներով հարուստ դիետա օգտագործել: Հետազոտությա մասնակիցները Պեկինի ավիացիայի եւ տիեզերագնացության համալսարանը ներկայացնող երեք մասնագետներ են եղել` երկու կին եւ մեկ տղամարդ, հաղորդում է Russia Today-ը:

Փորձարկման շրջանակում Երկրի վրա կյանքն ընդօրինակող արհեստական էկոհամակարգ է ստեղծվել: Հատուկ ինքնավար լաբորատորիայում բույսեր եւ միկրոօրգանիզմներ են աճեցվել: Մարդու կենսապահովման համար անհրաժեշտ բաղադրիչները`օրինակ` թթվածինը, սնունդը եւ ջուրը վերամշակվել եւ համակարգի ուղղությամբ հետադարձ ռեգեներացում են անցել: Moon Palace 1 անունը կրող լաբորատորիան մեկ բնակելի սեկցիա է ունեցել եւ երկու բաժիններ` բուսական աշխարհի համար: Այն Չինաստանի առաջին եւ աշխարհի երրորդ կենսապահովման կենսա-ռեգեներատիվ բազան է համարվում:

Գիտնականները որդերին եւ այլ միջատների լաբորատորիայում աճեցվող բույսերով են սնել: Բացի այդ, որդերին ախորժաբեր համ հաղորդելու նպատակով, հետազոտողները տարբեր սոուսներ եւ համեմունքներ են կիրառել: Գիտնականներից մեկի խոսքով, ողջ փորձարկման ընթացքում «որդերի դիետայի» վրա նստած եռյակը «առողջ եւ երջանիկ» տեսք է ունեցել: