Իլինոյս նահանգի տարրական դպրոցն արգելել է 8-ամյա աշակերտուհուն, ով տառապում էպիլեպսիայից, դպրոց գալ ուղեկցող շան հետ միասին: Աղջկա ծնողները պնդում են, որ առանց քառոտանի ընկերոջ նա չի կարողանա սովորել: Քեսլի Մաքգուայրը սկսել է դպրոց գնալ Ջասպեր անունով շան ուղեկցությամբ այս տարի հունվարից, սակայն վերջերս նրան արգելել են, հաղորդում է « The Raw Story»-ն:
Մեկուկես տարեկանում նրա մոտ էպիլեպսիա են ախտորոշել, եւ շունը հարկավոր է նրան, քանի որ կանխազգում է տիրուհի հիվանդության նոպան: «Շատ կարեւոր է, որպեսզի Ջասպերը մոտ լինի, չէ որ նա նրա պահապան հրեշտակն է: Նա կարող է մեզ զգուշացնել նոպայի մասին»,- ասել է աղջկա մայրը՝ հավելելով, որ Քեսլիի մոտ օրվա ընթացքում 90 նոպա է հնարավոր, հաղորդում է «Russia Today»-ը:
Դպրոցում արգելքը չեն բացատրում: Մաքգուայր ընտանիքի շահերը ներկայացնող կազմակերպությունում նշել են, որ պատճառ կարող է լինել ուսուցիչներից մեկի եւ շան միջեւ տեղի ունեցած միջադեպը:
Ընդ որում, դատախազությունում հաղորդել են, որ դպրոցը խախտել է սահմանափակ հնարավորություններով ամերիկացիների իրավունքների պաշտպանության մասին օրենքի դրույթները:





























