Քեմբրիջի համալսարանի աշխատակիցները նախազգուշացնում են. ընտանի կենդանիները կարող են հիվանդությունների մանրէներ պարունակել, ինչպես օրինակ ոսկեգույն ստաֆիլոկոկը: Հետեւաբար, պաթոգենները կարող են մարկդանց հայտնվել մարդկանց մոտ, նշում է BBC-ն:

Գենետիկ անալիզը ցույց է տվել. կատուների եւ շների օրգանիզմում բնակվում են նույն մանրէները, ինչպես են մարդու օրգանիզմում: Հավանաբար, հիվանդածինները ոչ միայն մարդկանց համար հիվանդանոցներում են, այլ նաեւ անասնաբուժարաններում: Հայտնի է՝ կայուն «Staphylococcus aureus»-ըհայտնվում է առողջ մարդու մաշկի վրա՝ առանց նախանշանների: Սակայն վերքի վրա հայտնվելուց հետո կարող  է վարակ առաջացնել, հաղորդում է «MedDaily.ru»-ն:

Մեծ Բրիտանիայում ամեն հարյուրերորդ կատու եւ  շների 2-9 տոկոսը ստաֆիլոկոկի փոխադրիչ է: Այն առկա է նաեւ ձիերի մոտ: Գիտնականները հետազոտել են 42 շան եւ 4 կատվի մոտ հայտնաբերված մանրէ: Արդյունքը համեմատել են մարդու մոտ առկա մանրէների հետ: Այդ կերպ առանձնացվել է ստաֆիլոկոկի «հիվանդ բնույթը»: