Հալեպի հայաբնակ Նոր Գյուղ թաղամասի ուղղությամբ մայիսի 24-ին տեղի ունեցած հրթիռային հրետակոծության արդյունքում  հայ է վիրավորվել: Հալեպում ՀՅԴ մամուլի ծառայությունը հայտնում է, որ հրթիռային հրետակոծության հետեւանքով նյութական վնաս է կրել թաղամասը:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Հալեպի հայաբնակ թաղամասերի հրթիռային հրետակոծության արդյունքում 5 հայ է վիրավորվել` Ալիս Բոյաջյանը, Հայկանուշ Միրզոյանը, Դալար Միրզոյանը, Նվարդ Մարգեյանը եւ Անդրանիկ Մալաքյանը:

Նշենք, որ Սիրիայում, նախքան արյունահետ իրադարձությունները, 60-70 հազար հայ էր բնակվում: Նրանց կեսից ավելին Հալեպի բնակիչներ էին, իսկ մնացածները Լաթաքիայում, Հոմսում, Քամըշլիում, Հասաքեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում եւ իհարկե` մայրաքաղաք Դամասկոսում էին բնակվում: